National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային եւ անշարժ գույքի գնահատման ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը  նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը եւ դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաեւ կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ առանց ժամկետային սահմանափակումների` սկսած 2025 թվականից` կառուցապատումները կուղղորդվեն Երեւանից դուրս գտնվող բնակավայրեր: Ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով սահմանված արտոնությունները կշարունակեն կիրառվել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչեւ սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները: Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա պահպանել կառավարության ֆինանսական զգալի աջակցություն կրող այս ծրագրի տնտեսական եւ սոցիալական դրական ազդեցությունը ու միաժամանակ դրանց կավելացնի մեկ նոր՝ ավելի հավասարաչափ քաղաքաշինական զարգացման ազդեցություն, որը էապես կբարելավի այլ քաղաքային բնակավայրերում կյանքի որակը:

Ընդդիմադիր պատգամավորները դեմ են արտահայտվել օրենքի նախագծին՝ փաստելով, որ անհրաժեշտ է սահմանամերձ մարզերում նախ լուծել անվտանգային խնդիրները:

Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, շեշտադրել են դրա կիրարկման արդյունքում սոցիալական խնդիրների լուծումն ու շինարարության զարգացումը մարզերում:

Օրենսդրական նախաձեռնությանը կողմ են քվեարկել խորհրդարանական մեծամասնության պատգամավորները:

Հանձնաժողովականները քննարկել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով սահմանվում են ՀՀ-ում գնահատման գործունեության իրականացման հիմքերը եւ կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները: Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կավելանան պետական եւ համայնքային բյուջեների եկամուտները: Անշարժ գույքի ապահովագրության դեպքերի պարտադիր գնահատումը ապահովելու է գործարքի կողմերի շահերի պաշտպանությունը, արձանագրվելու են անշարժ գույքի իրական ֆիզիկական բնութագրիչներն ու արժեքը: Կառավարության կողմից սահմանված գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ ստանդարտների կիրառումը կնպաստի գնահատողների որակի բարձրացմանը: Գնահատման հաշվետվությունների նկատմամբ պահանջները կհավասարեցվեն եվրոպական եւ մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններում գործող պահանջներին: Լիազոր մարմնին հնարավորություն կընձեռվի գնահատման կազմակերպությունների եւ որակավորված անձանց նկատմամբ իրականացնել առավել արդյունավետ հսկողություն:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորներն ընդգծել են գնահատման ոլորտի զարգացման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի եւ ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am